17.09.2017|
20:26
Դատելով C-400-ի մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունից՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հրթիռային առևտուրը թևակոխել է եզրագծային փուլ: Էրդողանը հայտարարել է. «Մեր ընկերները ստորագրել են: Որքան ես գիտեմ, նույնիսկ կանխավճար է փոխանցված: Դրան կհաջորդի ապառիկի հետ կապված գործընթացը, որը կտրամադրի Ռուսաստանը: Եվ ես, և պարոն Պուտինը վճռականորեն ենք տրամադրված այդ հարցում»: